Թերթը զրուցել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ զրույցից:

- Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին նոր արձանագրությունում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Ձեր կարծիքով, Հայաստանի ո՞ր հարեւաններից է Մոսկվան պաշտպանելու մեզ, երբ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներն են:

-  Ես հակված եմ կասկածի տակ առնել որեւէ մեկի կողմից Հայաստանին որեւէ կերպ օգնելու մասին խոստումները: Հայաստանը պետք է զարգացնի իր սեփական ուժը եւ հույսը չդնի որեւէ օտար պետության սուտ խոստումների վրա, լինի դա ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը կամ որեւէ այլ գերտերություն: Ինքնուրույնությունը առանցքային նշանակություն ունի փոխլրացման եւ հավասարակշռված քաղաքականություն վարելու տեսանկյունից, եւ պետք չէ այդքան հեշտությամբ հրաժարվել դրանից: