Շիրակի մարզում օձի խայթոցի հերթական դեպքն է արձանագրվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, օգոստոսի 3-ին Շիրակի մարզի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.50-ին օձի խայթոցով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ` 51-ամյա Գրիշա Զաքարյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: