Օգոստոսի 10-13-ին Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի կունենա ոչ ֆորմալ, բաց «Ոչ կոնֆերանս»` նվիրված երիտասարդության միջազգային օրվան: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 11-ին ժամը 10-ին, Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում:
Արցախում նման միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ եւ նպատակ ունի միասին հավաքել լրատվամիջոցների ներկայացուցիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բլոգերների, սոցիալական ցանցերի եւ առհասարակ մարդկանց, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ պատրաստ են կիսել իրենց փորձն ու ձեռքբերումները եւ նախանշել համագործակցության նոր ուղղություններ:
Նման միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի ստեղծմամբ, այնպես էլ երիտասարդության շրջանում դրանցից օգտվելու մասնագիտական հմտությունների ձեռքբերմամբ:
«Ոչ կոնֆերանսը» բաց է բոլորի համար: Այն կանցկացվի զեկուցումների, թրեյնինգների, քննարկումների, շնորհանդեսների ձեւով:




























