Համաշխարհային բանկի ծրագրով, դպրոցական դասագրքերը կարող են վերանայվել: Այս մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտնեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ապահովագրել ավանդական առարկաները, որոնք մեծ թվով նոր առարկաների պատճառով հետ են մղվել: Դասաժամերի կրճատման հետեւանքով աշակերտները դժվարանում են դրանք ամբողջ ծավալով յուրացնել:

Վերանայման անհրաժեշտության մասին որոշում կկայացվի դպրոցական ծրագրի վերլուծության հիման վրա:

Բացի այդ, կքննարկվի դասագրքերի կազմման գործընթացում ոչ միայն գիտնականների, այլեւ մանկավարժների ներառելու հարցը, որոնք անհրաժեշտ վերապատրաստում կանցնեն: «Դա կօգնի դասագրքերը ոչ միայն բովանդակալից, այլեւ հեշտ յուրացվող դարձնել»,- հավելեց Հարությունյանը: