Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ Ֆլորիդայի առափնյա հատվածներում բնակվող սղոցաձկան էգերը կարող են սերունդ տալ առանց արու առանձնյակի մասնակցության։
Նախկինում Կուսածնության (կամ պարթենոգենեզ) դեպքերը այս ձկնատեսակի մոտ նկատվել էին միայն անազատության մեջ։
Սղոցաձուկ շնաձկներին հատուկ է ձվածնությունը. ձուն հասունանում է մոր մարմնում, որից հետո մոր օրգանիզմից դուրս են գալիս արդեն ձեւավորված ձկնիկներ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ ուսումնասիրվել է 8 էգ ձուկ, որոնց արգանդներում զարգանում էին չբեղմնավորված գամետներ։





























