Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուկերջին Շվեդիա կատարած այցի ընթացքում վթարի է ենթարկվել: Այս մասին գրում է The Local-ը:

Նշվում է, որ նրա հետ միասին մեքենայում է եղել նաեւ Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան եւ նրա ամուսինը: Ըստ Gazeta-ի, ո՛չ Հնդկաստանի ղեկավարը, ո՛չ թագավորական ընտանիքի անդամները չեն տուժել: Նշվում է նաեւ, որ վթարի վեց այլ մասնակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: