Բրիտանացի Փիթեր Քոնգդոնը վիճակախաղով 13.5 մլն ֆունտ սթեռլինգ է շահել: Այս մասին հաղորդում է BBC-ին: Քորնուոլլի քաղաքային խորհրդականը պատրաստվում է, մասնավորապես, նոր ավտոմեքենա գնել, ինչպես նաեւ ընտանիքի հետ մեկնել Մայնհեդի Butlin's զբոսաշրջային կենտրոն, ուր ուղեւորվում է 40 տարի շարունակ:
Քոնգդոնն ամուրի է, 3 երեխա ունի, 10 թոռ եւ 1 ծոռ: Մինչ երջանիկ տոմսը գնելը, բրիտանացին երեք օր անընդմեջ շահել է ակնթարթային վիճակախաղով:
Ըստ Gazeta-ի, հաղթողն արդեն այցելել է Land Rover-ի տեղական սրահ: Նա նոր ավտոմեքենա է խոստացել նաեւ իր երեխաներին:





























