ՄԱԿ-ի կողմից սահմանված Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը նշում են հունիսի 5-ին։ Այդ օրը բնապահպանների համար եւս մեկ առիթ է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի խնդիրներին եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրա պաշտպանության համար։
Հունիսի 5-ը պաշտոնապես հաստատվել է որպես Շրջակա միջավայրի պաշտպանության օր 1972թ. Ստոկհոլմի կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Calend-ը։





























