Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ եւ Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 31 OP 001 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ավտոճանապարհի եզրաքարերին եւ հայտնվել կանաչապատ գոտում. վարորդ՝ 51-ամյա Հ. Մ.-ը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Մինչ-հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազ բալոնի փականը: