Samsung Electronics-ը որոշել է հետաձգել Samsung Pay սեփական վճարային համակարգի գործարկումը մինչեւ հաջորդ սարքավորման շուկա դուրս գալը, այսինքն՝ մոտ 2 ամսով։ Այս մասին Samsung-ը հայտարարել է հեռուստաասուլիսի ժամանակ։
Ինչպես նշում է MarketWatch-ը, ընկերությունը վճարային համակարգի թողարկումը պլանավորել էր այս տարվա հուլիսին, սակայն հիմա խոսքը սեպտեմբերի մասին է։ Նախապես համակարգը գործարկվելու է միայն ԱՄՆ-ում ու Հարավային Կորեայում, սակայն ընկերությունը մտադիր չէ սահմանափակվել դրանով, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Apple-ը վճարային Apple Pay բջջային սարքավորումների համար համակարգը գործարկել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Google-ը վերջերս հայտարարել էր Android Pay-ի համար համանման պլանների մասին։





























