Նյու Յորք քաղաքի բնակիչ Էնթոնի Փերոսին Powerball վիճակախաղով 136 մլն դոլար է շահել։ Ինչպես գրում է The New York Times-ը, մեկ ամիս շարունակ նա անգամ չգիտեր, որ խոշոր գումարի սեփականատեր է դարձել։
Նա տոմսը գնել էր մարտի սկզբին 7-Eleven մինիմարկետից, եւ մարտի 14-ին խորտկարանում պատահաբար լսել էր այն մասին, որ հաղթել է հենց այդ խանութից գնած տոմսը, սակայն սրճարանի այցելուներից մեկն ասել էր, որ հաղթողը մի ուսուցչուհի է, եւ այդ պատճառով Փերոսին չէր ստուգել իր տոմսը, գրում է Lenta-ն։
Ապրիլի 27-ին, երբ նրան գումար էր պետք եղել բեռնատարը վերանորոգելու համար, սանտեխնիկը որոշել էր ամեն դեպքում ստուգել տոմսը։
Նա որոշել է գումարի 30 տոկոսը տալ որդուն։ Հարկերը վճարելուց հետո նրան մնացել է 38 մլն 612 հազար 55 դոլար, իսկ որդուն՝ 16 մլն 548 հազար 23 դոլար։





























