Սլովակիայում 12-ամյա դպրոցականը մայր է դարձել։ 6-րդ դասարանի աշակերտուհին Տրենչինա քաղաքում որդի է լույս աշխարհ բերել։ Մոր եւ երեխայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ։

Աղջկա մայրը հայտարարել է, որ ինքը ոչինչ չգիտեր աղջկա հղիության մասին։ Աղջիկը հղիության փաստը թաքցրել է երեխայի հոր սպառնալիքների պատճառով։ Հայտնի է միայն, որ նրանք ծանոթացել են համացանցում, եւ որ տղան 20 տարեկան է ու ապրում է ուրիշ քաղաքում։

Մամուլում նշվում է, որ մեկ ամիս անց լույս աշխարհ պետք է գա մեկ այլ երեխա, որի մայրը վերջերս է դարձել 13 տարեկան։ Այս երկու դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է տարվում։ Չափահաս տղաներին մեղադրանք է սպառնում սեռական ոտնձգության հոդվածով։

Նշենք, որ Սլովակիայում օրենքը թույլ է տալիս սեռական հարաբերությունների մեջ մտնել 15 տարեկանից հետո, գրում է Informing-ը։