Մեծ Բրիտանիայի դպրոցական  համակարգիչներում հատուկ ծրագիր կհայտնվի, որը կհետեւի ուսանողների շրջանում ծայրահեղականության աճի մակարդակը, գրում է ТСН-ը։

Այսպիսով՝ դպրոցներում կհետեւեն հնարավոր վտանգավոր վարքի դրսեւորումներին։ Նոր ծրագիրը հետեւելու է երեխաների նամակագրությանը եւ դուրս բերել կասկածելի բառերը, ինչպես նաեւ ստուգելու է, թե նրանք ծայրահեղական կայքեր մտնում են թե ոչ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ստիպված է եղել դիմել այդ միջոցներին երկրում ահաբեկչական ակտերի բարձր սպառնալիքի պատճառով։