Կենտրոնական Անգլիայի սուպերմարկետներից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով այն փակվել է։ Հայտնի է դարձել, որ տեղական իշխանությունները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ գնորդներից մեկը բանանի կապոցի մեջ Բրազիլական թափառաշրջիկ սարդի ձվեր է հայտնաբերել։
Այդ սարդը համարվում է աշխարհում ամենաթունավորը։ Նրա թույնի 0.006 մգ-ն բավարար է հասուն մուկ սպանելու համար, փոխանցում է Svopi-ն։
Մասնագետները որոնում են ձվադրած առանձնյակներին։ Ներկայումս Նանիթոն քաղաքի առեւտրի կենտրոնը փակ է, իսկ տեղական գիտնականները եւ հատուկ ծառայության աշխատակիցները փորձում են գտնել թունավոր միջատներին։





























