Իրաքում քաղավիացիայի՝ 2003թ. ամերիկյան ներխուժումից հետո առաջին կին օդաչուն է հայտնվել, որին թույլատրվել է օդանավ վարել։ Այդ մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։

Հայտնի է, որ աղջկա անունը Դալիա է, նա ուսուցումն անցել է Մեծ Բրիտանիայում, հաջողությամբ հանձնել է քննությունները եւ աշխատանքի է անցել Iraqi Airways ավիաընկերությունում։ Ուսուցման կուրսն ավարտելու կապակցությամբ նրան շնորհավորել է անձամբ Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր ալ-Զուբայդին,հաղորդում է Lenta-ն։

Դալիան դարձել է առաջին կինը, որ ստացել է թռիչքների կապիտան պաշտոնը, նաեւ առաջին կին օդաչուն Iraqi Airways-ում՝ սկսած 1945 թվականից։