Ամերիկյան աստղ Ջենիֆեր Լոպեսին Մարոկկոյում 1 ամսից մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում՝ «հասարակական կարգը խախտելու համար»: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով TMZ-ին:
Աղբյուրի տեղեկություններով, Լոպեսի դեմ հայց են ներկայացրել այն բանի համար, որ նա «խախտել է հասարակական կարգը, արատավորել է կնոջ պատիվը եւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել»:
Այս տարի երգչուհու շոուն հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ: Համերգը կայացել է Լոպեսի համար սովորական տեսքով. բաց պարեր եւ մարմինը գրկող կոստյումներ:
Ավելի վաղ երգչուհին այդպիսի շոու է ներկայացրել նաեւ Մարոկկոյում, սակայն նրա համերգները չեն ցուցադրվել ազգային հեռուստատեսությամբ:





























