ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի բնակիչ, մարզուհի Սոնյա Բաումշտեյնը հունիսի 7-ին միայնակ թիանավով դուրս է եկել նավարկության, գրում է Associated Press-ը։ Նա մտադիր է դառնալ Խաղաղ օվկիանոսը միայնակ հատած առաջին կինը։

29-ամյա ամերիկուհու նավակը հատուկ պատվերով է պատրաստվել։ Այն ունի 7 մ երկարություն եւ կշռում է մոտ 300 կգ։ Նավակը չունի ո՛չ շարժիչ, ո՛չ առագաստ։

Մարզուհին պլանավորում է օրական թիավարել 14-16 ժամ։ Նրան 9.6 հազար կմ երկարությամբ ճանապարհ է սպասում՝ Ճապոնիայի ափերից մինչեւ Սան Ֆրանցիսկո։ Մարզուհին հույս ունի ավարտել իր ճանապարհորդությունը սեպտեմբերի վերջին, գրում է Lenta-ն։

Մինչ օրս Խաղաղ օվկիանոսը թիանավով հաջողվել է հատել 3 անգամ։ Ոչ մի կին դեռեւս չի գրանցել այդ ռեկորդը միայնակ։