Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 7-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումովի փողոցի տներից մեկի մոտակայքում գազի խողովակն ընկել է երթեւեկելի հատվածի վրա, ինչից ավտոճանապարհը երկկողմանի փակվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազատար խողովակը պոկվել եւ ընկել է երթեւեկելի հատվածին. գազատար խողովակից առաջացել է արտահոսք:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը, իսկ հրշեջ-փրկարարները խողովակը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:





























