Իսպանացի ավիադիսպետչերները 4-օրյա գործադուլ են հայտարարել, որը մեկնարկել է այսօր՝ հունիսի 8-ին: Այդ գործադուլը կարող է ազդել ավելի քան 5 հազար ավիաչվերթների չվացուցակի վրա, հաղորդում է Antena3 հեռուստաալիքը:

Սպասվում է, որ գործադուլները կանցկացվեն նաեւ հունիսի 10-ին, 12-ին եւ 14-ին: Ամեն օր դիսպետչերների գործադուլը կտեւի ժամը 10.00-ից 12.00-ն, ինչպես նաեւ 18.00-ից 20.00-ն:

Բողոքի ակցիայի պատճառը կարգապահական միջոցառումներն են, որոնք ընդունել է ENAIRE ընկերությունը Բարսելոնայի օդանավակայանի դիսպետչերների նկատմամբ 2010 թվականին: Պետական ընկերությունը մեկ ամսով աշխատանքից ազատել է 61 դիսպետչերների՝ գործադուլների մասնակցելու համար: