Երեւանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի:

Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում է անօթեւանների աջակցության ծրագիրը: Տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում կացարան է տեղափոխվել 73 անօթեւան: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել երկու ուղղություններով իրականացվող աշխատանքները եւ հնարավորության սահմանում առավել ակտիվացնել դրանք:

Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել նաեւ երեւանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ ՀՀ կառավարության ծրագրով մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստի կազմակերպման ուղղությամբ: Պատասխանատուներին հանձնարարվել է պարբերաբար այցելել ճամբարներ եւ տեղերում ծանոթանալ երեխաների հանգստի կազմակերպման պայմաններին: