Հայաստանի Ազգային ժողովում քննարկել են Կառավարության կազմած Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների օրինագիծը: Մայիսի 7-ին այն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Փոփոխություններն առաջարկվել են՝ 1984 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված Կտտանքների եւ այլ դաժանությունների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողությունների դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիային մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու համար:
Պաշտոնատար անձանց կողմից բռնությունը 4-8 տարի ժամկետով ազատազրկում է ենթադրում:





























