Էստոնիայի նախագահի նախկին կինը՝ Էվելին Իլվեսը, բաժանվելուց հետո մնացել է առանց սոցիալական նպաստի: Ինչպես հաղորդում է Delfi-ն, երկրի ղեկավարի աշխատակազմը նրա համան գործազրկության ապահովագրական վճարումներ չի կատարել:
Էվելին Իլվեսը 9 տարի եղել է երկրի առաջին տիկինը: Որպես երկրի նախագահի կին, նրան վճարվել է ներկայացուցչական ծախսեր՝ նախագահի աշխատավարձի 30 տոկոսի չափով, որը կազմել է ամսական 5,3 հազար եվրո, հաղորդում է Lenta-ն:
Հունիսի 8-ին հայտնի դարձել, որ Իլվեսը որոշել է վերադառնալ իր լրագրողական աշխատանքին: Նա արդեն պայմանագիր է կնքել Ekspress Meedia ընկերության հետ, որտեղ կզբաղվի ապագա պարբերականների զարգացման հայեցակարգով: «Նրան հաջողվել է հասարակության ուշադրությունը սեւեռել այնպիսի կարեւոր թեմաների վրա, ինչպիսիք են մանկական առողջապահությունը, առողջ ապրելակերպը եւ առողջ սնունդը»,-ասել է ընկերության ղեկավար Մարի Լիյզ Ռյույտսալուն:





























