Երեւանի մետրոպոլիտենը երբեք իր աշխատանքը չի սկսել 06.30-ին: «Կարեն Դեմիրճյանի անվան երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը սկսվում է 07.00-ին, մետրոպոլիտենը՝ որպես հասարակական տրանսպորտի տեսակ, սկսում է իր աշխատանքը 07.00-ին եւ ավարտում 23.00-ին:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ խմբագրություն զանգահարած տիկին Սեդան ասում էր, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը փոխել են՝ առաջ մետրոն սկսում էր աշխատել ժամը 06:30–ին, հիմա՝07:30-ին սկսում է, 23:00-ին՝ ավարտում: «Ժամը 7-ին պետք է արդեն գործի տեղում լինեմ, իսկ մետրոն այդ ժամին նոր սկսում է իր աշխատանքը, արդեն նկատողություն եմ ստացել, եթե մի անգամ էլ ուշանամ, աշխատանքից կհեռացնեն»,- ասաց ՝ տիկինը: Պարզվում է՝ մետրոպոլիտենը որոշել է ծախսերի խնայողություն անել, քանի որ առավոտյան ժամերին ուղևորների հոսքը նվազել է»,–գրում է թերթը։





























