Փետրվարի 27-ին սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը  լքել է Ռուսաստանը։

The Times պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ դիմել է այդ քայլին իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով։

«Եթե ուզում եք նորմալ ապրել, մի՛ մտեք քաղաքականություն։ Ձեր հայրը բավական բան է արել, որպեսզի մենք՝ 139 մլն մարդ, նրան ատենք»,- ասված է նրա հասցեին ուղղված սպառնալիքներից մեկի մեջ։ Նեմցովան չի բացահայտել իր գտնվելու վայրը, փոխանցում է MK.ru-ն։