ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվում է մեկնաբանել օրեր առաջ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի համատեղ այցը «Հայաստան» կինոթատրոն:
Այսօր՝ հունիսի 9-ին, NEWS.am-ի թղթակիցը Աշոտյանից հետաքրքրվեց, թե չի փոշմանել փետրվարի 12-ին արած իր սուր հայտարարության համար, ինչին վերջինս արձագանքեց. «Ես հարյուր անգամ անդրադարձել եմ այդ հարցին: Ես չեմ մեկնաբանում ոչ քաղաքական գործիչների գործունեությունը»:
Նշենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած հայտնի Խորհրդի նիստից հետո շատ ՀՀԿ-ականներ սուր քննադատել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դրանից հետո մի քանի ամիս շարունակ Ծառուկյանը քաղաքական դաշտում չէր երեւում: Միայն հունիսի 1-ին նա նախագահ Սերժ Սարգսյանի հետ ներկա էր «Հայաստան» կինոթատրոնի բացմանը:





























