Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի՞ է արդյոք էլեկտրաէներգիայի արտադրության համար եւ եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։

Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան ։ Ի տարբերություն վերականգնվող էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արեւայինը եւ հիդրոէներգետիկան, առեւտրայինմակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։

Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական եւ միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թ.-ին։

«Ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առեւտրայիննախագիծը, մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգաց-ման համար տեղական կարողությունների կերտմանը։ ԵրկրաջերմայինէլեկտրաէներգիայիընդհանուրներուժըՀայաստանումներկայումսգնահատվումէմոտ 150 ՄՎտ»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին: «Նմանատիպ ծրագիրը նաեւ կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ եւ շահութաբեր ներդրումների հնարավորություն»։

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 1-ում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից կօգտագործվեն հետախուզական հորատման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում կգնահատվի Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը եւ օժանդակություն կցուցաբերվիերկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը։

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 2-ը երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումն է։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որԿարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական եւ մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։ Բացի այդ, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը։

Ծրագիրն իրականացնելու էՀայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնա¬յողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ), քանիորայնունի Բանկի ֆինանսավորած ծրագրերի իրագործման բավականաչափ կարողություններ եւ փորձ։ ՀՎԷԷՀ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության կողմից 2005թ.-ին` Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացման եւ այդ ոլորտներում ներդրումների խթանման առաքելությամբ: