Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջին մի քանի օրերին գայլերի ոչխարների հոշոտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ 3 օր առաջ դաշտում գայլերը հարձակվել են եւ հոշոտել 2 ոչխար, 2 օր առաջ էլ գայլերը մտել են ոչխարների փարախը եւ սպանել 6 ոչխար: Երեկ գիշեր էլ նորից գայլերը մտել են փարախ եւ 51 կենդանի վնասել, նրանցից 15-ը ստակած էր, 2-ը չկային, հավանաբար տարել են իրենց հետ, մնացածներին էլ մորթել են:
Գյուղապետն ասաց, որ հակված են մտածել, որ երեք դեպքերում էլ նույն 3 գայլերն են եղել, որոնք հենց առաջին օրը հարձակվել են դաշտում գտնվող կենդանիների վրա: Սոթքեցիներին դեռ չի հաջողվել որեւէ գայլի բռնել, բայց գյուղապետն ասաց, որ զգուշացրել է բնակիչներին, ինքն էլ զենքով պարբերաբար շրջում է գյուղում:




























