Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Ոսկեպար գյուղի վարչական տարածքից բաժանմունք բերման են ենթարկել 31-ամյա Հմայակ Ս.-ին եւ 39-ամյա Գեւորգ Գ.-ին` վերջինիս «Հունդայի Ակորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զննությամբ մեքենայից հայտնաբերել է պլաստմասսե 2 տարա, որոնցից մեկի մեջ՝ 50 գ տարողությամբ, սուր հոտով հեղուկ, մյուս տարայի մեջ՝ 150 գ դեղին հեղուկ:
Հմայակ Ս.-ի մոտ հայտնաբերվել է «Միդակս-տրոպիկամիր»-ի 4 դեղամիջոց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























