Բելգիայում Վաթեռլոյի պատմական ճակատամարտի բեմականացումը կարժենա 10 մլն եվրո, հայտնում է LaLibre.be-ն։ 2015թ. նշվում է այդ հանրահայտ ճակատամարտի 200-ամյակը։ Մասշտաբային բեմականացումը հնարավոր կլինի տեսնել հունիսի 18-21-ը։
Ակնկալվում է, որ միջոցառումը մեծ թվով հանդիսատես է հավաքելու։ Համացանցում բազմաթիվ մարդիկ տոմսեր են ամրագրել։ Տեղական իշխանությունները հույս ունեն, որ ճակատամարտի ցուցադրությունը կօգնի խթանել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումը, փոխանցում է Gazeta-ն։





























