Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում խոսեց հունիսի 13-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին ու անդրադարձավ Հայաստանի հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերին:

Պարոն Անդրեասյան, ի՞նչ կանխատեսում կանեք Հայաստան - Պորտուգալիա խաղի համար:

Կարծում եմ` խաղը կավարտվի ոչ ոքի:

Ինչո՞ւ: Հավատո՞ւմ եք այն ավանդույթին, որ Պորտուգալիան երբեք չի հաղթել Երեւանում:

Ոչ, պարզապես այդպես եմ կարծում:

Այս հավաքին չեն հրավիրվել Հայաստանի հավաքականի մի քանի փորձառու ֆուտբոլիստներ: Շատ խոսվեց Արթուր Եդիգարյանի բացակայության մասին, ով մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանչվել Մինսկի «Դինամոյում»: Մարզիչն ասում է, որ նրանց փոխարեն ավելի լավ թեկնածուներ կան:

Դե եթե մարզիչն ասում է, հավատանք նրան:

Իսկ Դուք հավատո՞ւմ եք Սարգիս Հովսեփյանին: Նա կհասնի՞ հաջողության:

Ժամանակը ցույց կտա: Այս մրցափուլի խաղերը բան չեն որոշելու: Կպատրաստվեն աշխարհի առաջնության ընտրական խաղերին:

Արդյո՞ք ճիշտ է մտածել, որ առաջիկա խաղերը ոչինչ չեն փոխի: Չէ որ այդ խաղերում կարելի էր թիմ կառուցել, ինչ-որ նոր բան մշակել:

Հովսեփյանն այդպես էլ մտածում է թիմ կառուցելու վերաբերյալ: Ես չեմ կարծում, որ նա ժամանակավոր մարզիչ է: Նա կմնա որպես մշտական մարզիչ:

Հետևե՞լ եք Սարգիս Հովսեփանի մարզչական կարիերային:

Հովսեփյանը դեռ քիչ է աշխատել որպես գլխավոր մարզիչ, բայց կարծում եմ՝ միտված են նրան երկար թողնել հավաքականի ղեկին:

Եվրո 2016-ի ընտրական փուլը ձախողվածը ստացվեց մեզ համար՝ չնայած ի սկզբանե կարծես վատ հնարավորությունները չունեինք: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպես ստացվեց:

Ես միշտ ասել եմ՝ այս թիմը այն թիմը չէ, որ կարող է մրցակցել ուժեղ թիմերի հետ: Նրանք պատրաստ չեն մեծ բաների համար:

Գուցե մեր առաջատար ֆուտբոլիստների ոչ հաջող մրցաշրջա՞նն է պատճառը:

Ֆուտբոլիստների մոտ լինում են լավ ու վատ պահեր: Դժվար է կանխատեսել, թե ինչպես կընթանա նրանց համար տվյալ մրցաշրջանը:

Կարծո՞ւմ եք այս հավաքականի հետ դժվար կլինի հասնել հաջողությւան:

Մարզիչից շատ բան է կախված: Եթե նա կարողանա թիմ և խաղ կառուցել, գուցե:

Իսկ ինչպիսի մարզիչ է պետք Հայաստանի հավաքականին:

Փորձառու:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում: MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:

 

Հա՞յ, թե՞ օտարերկրացի:

Հայ, որպեսզի հասկանա ֆուտբոլիստների լեզուն:

Ի՞նչ կասեք Պորտուգալիա - Հայաստան խաղի մասին:

Վատ խաղ չէր: Մենք պետք է չպարվեինք: Պարզապես Ոսկանյանին պետք է ասեին, որ տուգանայինում գնդակ պահելը սխալ է: Հինգ պաշտպանով խաղալը ճիշտ որոշում էր: Եթե չպարտվեինք, այդ մարտավարությունը չէր քննադատվի:

Որո՞նք են մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերը:

Ուժեղն այն է, որ բոլորը հայ են: Իսկ եթե լուրջ, ապա թույլ կողմը, իհարկե, պաշտպանությունն է, նաև՝ կիսապաշտպանությունը: Օրինակ՝ ես Գևորգ Ղազարյանին կբերեի կենտրոն:

Իսկ ձախ եզրում:

Այնտեղ պաշտպանները կարող են առաջ բացվել: Մարկոսին պետք է հետ բերել: Նա առաջվա մարզավիճակն ունի: Թիմի դասավորության ու մարտավորության մեջ պետք են փոփոխություններ:

Վերա Մարտիրոսյան Vera&Football