«Օրինաց երկիր» եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ տարածքային վեճն ավարտվել է. Վարչական դատարանը որոշումը կայացրել է՝ հօգուտ կուսակցության։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Առաջին ատյանում մենք գործը շահել ենք։ Մենք 2008թ.-ից ունենք սեփականաշնորհման փաստաթղթերը։ Դատարանն էլ ուսումնասիրել է դրանք եւ որոշում կայացրել՝ հօգուտ մեզ։ Ագրարային համալսարանը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանում»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Նշենք, որ Ագրարային համալսարանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, որը 2008թ.-ին որոշմամբ՝ համալսարանից տարածք է հատկացրել «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Հիշեցնենք, որ Ագրարային համալսաանի դասախոսները բողոքում են համասարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: ՕԵԿ-ը վստահեցնում էր, որ տարածքն իրենց է տրամադրվել 2008թ. քաղաքապետարանի որոշմամբ: Ագրարային համալսարանի անձնակազմի պնդմամբ՝ այդ որոշման մասին իրենք անտեղյակ են եղել, բացի դրանից՝ քաղաքապետարանը լիազորություն չուներ այդ տարածքը տրամադրելու: