ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզված է, որ Պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածու, ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանին իր կուսակցական պատկանելիությունը չի խանգարի։

«Ոստանիկ Մարուխյանը ժամանակին ցույց է տվել, որ իր կուսակցական պատկանելիությունը որեւէ դեր չունի իր մասնագիտական կամ կրթական պաշտոնը զբաղեցնելու հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ ասաց Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով՝ իրենք ուրախ են, որ Մարուխյանը համարձակություն է դրսեւորել՝ մասնակցելու Պոլիկտեխնիկի ռեկտորի ընտրություններին։

Նշենք, որ հունիսի 20-ին Պոլիտեխնիկում ռեկտորի մրցույթ է հայտարարված։ Ոստանիկ Մարուխյանից բացի՝ առաջադրվել է նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը։