Թուրքիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պարտականությունների ժամկետի ավարտի հետ կապված վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է իր եւ նախարարների կաբինետի հրաժարականը։
Նախագահ Էրդողանն ընդունել է հրաժարականը եւ շնորհակալություն հայտնել ժողովրդին ծառայելու համար, սակայն խնդրել մինչ նոր կառավարության կազմավորումը շարունակել պաշտոնավարումը։
Նշենք, որ հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում AKP-ն ստացել է 40.8, CHP-ն՝ 24.96, MHP-ն՝ 16.3 եւ քրդական HDP-ն՝ 13.1 տոկոս ձայն։





























