Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը սխալ որոշում չէր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Մի կապեք Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանի տնտեսական իրավիճակի հետ: Հիմա ծանր իրավիճակ է տարածաշրջանում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: ԵՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա չի կարող անմիջապես լինել: ԵՏՄ-ին մեր անդամակցությունը սխալ չէր եւ պետք չէ հիմա դատողություններ անել»,- ասաց փոխվարչապետը՝ հորդորելով անդամակցության վերաբերյալ դատողություններ անել ամիսներ անց:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցել է 2015թ. հունվարի 2-ին: Շատ մասնագետներ սխալ են համարում Հայաստանի անդամակցությունը՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի առանցքային անդամ Ռուսաստանի Դաշնությանը ծանր տնտեսական իրավիճակը:





























