Հունիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Լեռնանիստ-Հրազդան ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 28-ամյա Հայկ Սարգսյանը, տեղում մահացել է: Հողաթմբին բախվելու ժամանակ վարորդը մեքենայից դուրս է ընկել և նրա դին հայտնաբերվեց մեքենայից 10 մետր հեռավորության վրա:

Կատարվում է քննություն: