Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երեւանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 60-ամյա Պողոս Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 8-ից Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: