Ինդոնեզիայի Սումատրա կղզում գտնվող Սինաբունգ հրաբուխը կրկին ակտիվացել է, ինչը կարող է հանգեցնել նոր հզոր ժայթքման։ Այս մասին գրում է AP –ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի սկզբին ինդոնեզական իշխանությունները բարձրացրել են հրաբխի տագնապի մակարդակը մինչեւ ամենաբարձր 4-րդ աստիճանի։ Հրաբխի խառնարանից 5-7 կմ շառավղով բոլոր գյուղերի բնակիչները տարհանվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հրաբուխը 2.5 կմ երկարությամբ մոխիր է ժայթքել։ Հունիսի 10-ին գրանցվել է 50 առանձին ժայթքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։





























