Այս տարի փորձաքննության է ենթարկվել 1250 վերելակ, որոնցից 49-ի համար տեխնիկական անվտանգության փորձաքննությունը բացասկան եզրակացություն է տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների եւ կառուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 500 վերելակի փորձաքննություն ընթացքի մեջ է :
Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝ 5-ամյա երեխայի դեպքը Հայաստանում առաջինն էր, որ սեփական տան վերելակում է տեղի ունեցել:
«Նշենք, որ սեփական տների վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ եւ այդ պատճառով ենթակա չեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչպես նաեւ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեգիստրի գրանցման»,-ասաց նա:
Լուսինե Հովհաննիսյանի խոսքով՝վերջին 3 տարվա ընթացքում վերելակների շահագործման հետ կապված տեղի է ունեցել 3 դեպք, որոնց հետեւանքով 3 զոհ է եղել. «Գրանցված դեպքերից 2-ը բնակելի շենքեր են եղել, մեկը՝ հանրային նշանակության շենք է եղել»:
Անվտանգության փորձաքննության բաժնի պետը նշեց, որ Հայաստանում խնդիրներ կան շենքերի վերելակների խնամքի եւ վերանորոգման, տեխնիկական խնամքի հարցերի հետ կապված:
«Մենք ամենուր տեսնում ենք կեղտոտ, բարձիթողի վիճակում գտնվող վերելակներ եւ պետք չէ դրանում ինչ-որ մեկին մեղադրել, թե սպասարկող կազմակերպություններին, թե տեխնիկական անվտանգության փորձաքննությանը: Քաղաքացիները չունեն վերելակից օգտվելու տարրական կուլտուրա, ինչի հետեւանքով էլ վերելակները նման վիճակում են հայտնվել»,-ասաց նա:
Երեւանու ավագանու «Բարեւ-Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ վերելակների հետ կապված դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է վերելակները ժամանակ առ ժամանակ վերանորոգվեն , ինչը չի արվում:
«Համատիրությունները շատ ժամանակ բարձրաձայնումե են առկա խնդիրների մասին, սակայն, ցավոք սրտի, նրանք խնդիր լուծող չեն եւ այստեղ պատասխանատվությունը ընկնում է պետական մարմինների վրա՝ հատկապես քաղաքապետարանի վրա, որը պետք է վերահյսկողություն իրականացնի համատիրության գործունեւության վրա»,- ասաց նա՝ նշելով, որ հասարակական պահանջատիրություն էլ չկա այս առումով:
Լուսինե Հովհաննիսյանն էլ ավելացրեց, ոչ վերելակների տեխնիկական փորձաքննության համար տարեկան 2930 դրամ է համատիրությունը վճարում. «Այսինքն խնայել տարեկան 3000 դրամ , դա աբսուրդ է, քանի որ յուրաքանչյուր բնակչին տարեկան 10-15 դրամ է բաժին ընկնում , դա գումար չէ: Կան համատիրություններ, որոնք ստիպողաբար են գալիս այս դաշտ»:





























