«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը 30 հազար եվրո է տրամադրել Հայաստանում լեսբուհիների եւ նույնասեռականների իրավունքներն ամրապնդելու համար:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպությունը ֆինանսական աջակցությունը ցուցաբերում է դեսպանատան միջոցով, որի հետ էլ հունիսի 9-ին կնքել է պայմանագիր:
Ծրագրի շրջանակում պետք է
- ապաստան ստեղծվի առնվազն 15 անօթեւան ԼՄԲՏ անձանց համար՝ ապահովելով նրանց պաշտպանությունը եւ կենսական կարիքները,
- ընդհանուր անվճար իրավախորհրդատվություն եւ իրավական օգնություն մատուցվի ԼՄԲՏ անձանց,
- հնգօրյա սեմինարի շրջանակում 15 իրավապաշտպաններ Հայաստանի 10 մարզերից վերապատրաստական հնարավորություն ստանան խտրականության եւ խարազանման դեմ պայքարի նպատակով,
- Հայաստանի 10 մարզերից 10 երիտասարդ ԼՄԲՏ ներկայացուցիչների հնգօրյա վերապատրաստական միջոցառման շրջանակում փոխանցվեն այնպիսի հմտություններ, որոնք օգնեն նրանց պայքարելու հանուն Հայաստանում ԼՄԲՏանձանց ազատությունների եւ արդարության,
- կազմակերպվի երկու հանրային քննարկում՝ հայաստանյան հասարակության մեջ ԼՄԲՏ անձանց վիճակի, այդ վիճակի բարելավման, ինչպես նաեւ ԼՄԲՏ անձանց իրավունքների ամրապնդման վերաբերյալ՝ մասնակցությամբ ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ԼՄԲՏ հանրության ներկայացուցիչների:





























