Ռուսաստանում «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված հարցման համաձայն, երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գիտի, թե ինչ տեսք ունեն Ռուսաստանի զինանշանն ու դրոշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցվածների 90 տոկոսը գիտի՝ ինչ տեսք ունի ՌԴ դրոշը, միայն 8 տոկոսն է սխալ պատասխան տվել: Հարցին, ինչ է պատկերված ՌԴ դրոշի վրա, ճիշտ պատասխան է տվել 86 տոկոսը, սխալվել է 6 տոկոսը, դժվարացել է պատասխանել 8 տոկոսը:
Ինչ վերաբերում է օրհներգին, 44 տոկոսը գիտի երաժշտությունն ու բառերը, 42 տոկոսը խոստովանել է, որ գիտի մեղեդին, բայց չգիտի բառերը, իսկ 9 տոկոսը չգիտի ոչ մեղեդին, ոչ բառերը:





























