Արարատի մարզի Նարեկ գյուղում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտը բերքը վնասել է գրեթե 100 տոկոսով:

NEWS.am-ի թղթակցին գյուղապետարանից հայտնեցին, որ դեղձը, տանձը, սերկեւիլը, սալորը, կեռասը, ծիրանը 100%-ով վնասվել են: Բանջարաբոստանային կուլտուրան նույնպես 100%-ով վնասվել է:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե գյուղացիները փոխհատուցում կստանան, թե ոչ:

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Մայիսի 25-ին Նարեկի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղապետարանի առջեւ՝ ահանջելով փոխհատուցել կրած վնասը: