Իմ տպավորությամբ, Եվրոպայի խորհրդում սկսում է աշխատել «ստոկհոլմյան սինդրոմը». Եվրոպայի խորհուրդը դարձել է Ադրբեջանի պատանդը եւ սկսել է ջերմ զգացմունքներ տածել ԵԽ-ին պատանդ վերցրած Ադրբեջանի հանդեպ: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Իր հերթին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԼՂ-ի հարցում ԵԽ-ի դիրքորոշմանը, բանակցային գործընթացում Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերին՝ նշելով, որ Ադրբեջանը ժողովրդավարացման գործընթացը կապում է բացառապես ԼՂ խնդրի գոյության հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սառեցված հակամարտություններին, տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: