«Հայոց լեզու» առարկայից ընդունելության միասնական  քննություն հանձնած դիմորդների կեսից ավելին միջին միավոր է ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը՝ նշելով, որ քննություն է հանձնել 6600 դիմորդ, նրանց 63 տոկոսը միջին միավոր է ստացել՝ 13,9-ը:

Անբարար է ստացածների քանակը, Արա Իսպիրյանի խոսքով, նույնն է, ինչ որ նախորդ տարի՝ դիմորդների 7%-ը: Նախորդ տարվա համեմատ երկու անգամ պակասել է առավելագույն միավոր ստացածների թիվը. 20 միավոր է ստացել 76 դիմորդ՝ ընհանուրի 1.1 տոկոսը:

Արա Իսպիրյանի խոսքով՝ «Հայոց լեզվի» քննական թեստի վերաբերյալ ոչ մի բողոք առայժմ չեն ստացել:

Նշենք, որ դիմորդները ընդունելության միասնական  քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու», «Ֆիզիկա»  առարկաներից: