Weidler աճուրդի տունը Նյուրնբերգ քաղաքում պատրաստվում է հունիսի 18-20-ին աճուրդի հանել Ադոլֆ Հիտլերի 14 ջրանկարներ ու նկարներ:

Այդ աշխատանքները Հիտլերը ստեղծել է 1904-1922 թվականներին: Լոտերի արժեքը կտատանվի հազարից 45 հազարի սահմաններում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ամենաթանկ մեկնարկային արժեքն ունեցող լոտի վրա պատկերված է «Նոյշվանշթայն» ամրոցը, որը Գերմանիայում հարավում զբոսաշրջիկների սիրելի վայրն է։

Փորձագետները բավական ցածր են գնահատում Հիտլերի կտավների գեղարվեստական արժեքը, իսկ աճուրդի տները որպես կանոն հրաժարվում են նրա աշխատանքները վաճառքի հանել։