Գողացել են գրող Է.Լ.Ջեյմսի նոր գրքի ձեռագիրը, որը պետք է «Մոխրագույնի 50 երանգները» եռագրության շարունակությունը դառնար: Այս մասին գրում է The Guardian-ը՝ տեղեկացնելով, որ վեպի պաշտոնական թողարկումը նախանշված է հունիսի 18-ին: Գրավաճառները մտավախություն ունեն, որ շուտով գիրքը կհայտնվի տարբեր կայքերում:
Կատարվածի հանգամանքները դեռեւս հայտնի չեն: Նշվում է, որ անհայտ անձիք գողացել են ձեռագրի բնօրինակը, սակայն պատճենը պահպանվել է: Penguin Random House հրատարակչության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Նրանք երկրպագուներին վստահեցրել են, որ վեպը, ամեն դեպքում, ծրագրված ժամկետում լույս կտեսնի:
Ըստ Lenta-ի, «Գրեյ» վեպում պատմողի դերում հանդես է գալիս շարքի գլխավոր հերոսը:





























