Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 10-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 30 OS 807 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Հ. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել սյանը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին, մարվել՝ 08.23-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: