Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայում գործարկվել է աշխարհի խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը։
2.3 մեգավատ հզորությամբ կայանը պաշտոնապես շահագործման էր հանձնվել այս տարվա մայիսին։ Կայանի կառուցման համար օգտագործվել է 9.072 հազար ֆոտոգալվանական պանել։ Մոդուլային պլատֆորմի ընդհանուր մակերեսը կազմում է 25 հազար քառ. մետր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ջրի վրա գործող նոր արեւային էլեկտրակայանը ունակ է տարեկան մշակել 2680 մեգավատ/ժամ, ինչը կարող է էներգիայով ապահովել 820 տնային տնտեսություն։





























