Կիեւյան փողոցում աղջիկների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերաճել է ծեծկռտուքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Տարածքի մարդիկ չեն կարողացել բաժանել աղջիկներին, դիմել են ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: