Ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը, պատուհանը բացելով, մուտք են գործել Ճամբարակ քաղաքի նորակառույց հիվանդանոց եւ շենքի երկրորդ հարկի պահեստային մասից 10 տուփ կերամիկական սալիկ իջեցնելով առաջին հարկ՝ փորձել գողանալ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողության փորձը կատարել է 29-ամյա Ռաջ Գ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել՝ հավելելով, որ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ավտոմեքենայի լույսեր նկատելով՝ դիմել է փախուստի:
Ռաջ Գ.-ն նաեւ նշել է, որ ընկերոջ` 49-ամյա Ռոբերտ Ա.-ի հետ մայիս ամսվա ընթացքում երկու անգամ մտել են նույն հիվանդանոցի շենք եւ գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Ռոբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ռաջ Գ.-ն խոստովանել է նաեւ, որ հունվար-մարտ ամիսներին 5 անգամ մուտք է գործել հիվանդանոցի շենք եւ գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի քննչական բաժին:





























