Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 58 հասցեի շենքի բնակիչներից մեկը կոպիտ կերպով խախտել է հասարական կարգը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանություն, նշանակվել է դատաթմրաբանական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ երեկ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 58 հասցեի շենքի բնակարաններից մեկում լարված իրավիճակ է եղել: Թերթին հասած տեղեկություններով՝ նշված հասցեի շենքերից մեկի բնակիչ Սուրենը տան իրերը կոտրել է եւ սկսել բնակարանի պատուհանից ցած նետել: Ավելի ուշ հարեւանները լսել են օգնության ձայներ եւ շտապ ահազանգել ոստիկանություն:
Ըստ ականատեսների՝ դեպքի վայր ժամանած իրավապահները Սուրենին տարել են ոստիկանություն, եւ ավելի ուշ նրան տեղափոխել հոգեբուժարան:





























